Հայաստանի 2 հեռացատկորդ Երուսաղեմում կմասնակցի Մ-18 ԵԱ-ին
Երուսաղեմում հուլիսի 4 -7-ը տեղի կունենա աթլետիկայի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնությունը: Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ։
Իսրայել կմեկնեն երեւանցի Իզաբելա Առաքելյանը եւ կապանցի Վահե Արզումանյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը։ Նրանք կմասնակցեն հեռացատկի մրցաշարին։
Հայ մարզիկներին մրցավայր կուղեկցի մոտ անցյալի նշանավոր արագավազորդ, Հայաստանի բազմակի ռեկորդակիր Վահագն Ջավախյանը: