կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստան-Լատվիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են․ ՀՖՖ

Հայաստան-Լատվիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են․ ՀՖՖ

ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի չորրորդ տուրի՝ Հայաստան – Լատվիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են։

Հունիսի 19-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Լատվիայի ընտրանուն։

Երեկ՝ հունիսի 16-ին, Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 4։2 հաշվով հաղթել էր Ուելսին։ Լատվիան սեփական հարկի տակ 2։3 հաշվով պարտվել էր Թուրքիային։

  • Կիսվել: