ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստան-Իսլանդիա հանդիպումը կսպասարկի ալբանական մրցավարական անձնակազմը

Հայաստան-Իսլանդիա հանդիպումը կսպասարկի ալբանական մրցավարական անձնակազմը

Մունդիալի որակավորման փուլի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը կսպասարկի ալբանական մրցավարական անձնակազմը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երկրորդ մրցափուլի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը։

Հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները՝ Էնեա Յորգիի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ռիդիգեր Ցոկայը և Ռեյդի Ավդոն։ Չորրոդ պաշտոնյան է Յուջին Ջայան։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Կարել Վիդլակը (Չեխիա), պատվիրակը՝ Լեոնիդ Կալոշինը (Ռուսասատան)։

  • Կիսվել: