կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում և պարտության մատնել ադրբեջանցուն

Հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում և պարտության մատնել ադրբեջանցուն

Ուֆայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը երեք մեդալ է նվաճել։

82 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշ Կարեն Խաչատրյանը դարձավ Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն։ Նրան ընդամենը մի քանի միավոր էր բաժանում ոսկե մեդալից։ Հայազգի ըմբիշը ոսկե մեդալի համար գոտեմարտում, ցավոք, պարտվեց Նիդեռլանդների ներկայացուցչին։
 
72 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը 9-1 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցին՝ նվաճելով բրոնզե մեդալ։
 
67 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը ևս արծաթե մեդալ նվաճեց։
 
Նշենք, որ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացվում է Ռուսաստանի Ուֆա քաղաքում։ Այսօր օգոստոսի 16-ին մեկնարկած առաջնության եզրափակիչ օրն է։ Առաջնությանը մասնակցում են 52 երկրի շուրջ 500 մարզիկ:
 
Հայաստանն առաջնությունում ներկայացնում են 17 ըմբիշ՝ 7 ազատոճային և 10 հունահռոմեական:

  • Կիսվել: