ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ ծանրորդները պայքարի մեջ կմտնեն վաղը. ծանրամարտի ԱԱ

Հայ ծանրորդները պայքարի մեջ կմտնեն վաղը. ծանրամարտի ԱԱ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում դեկտեմբերի 7-ին մեկնարկած ծանրամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից դեռ մրցելույթներ չեն եղել: Բանն այն է, որ մեր հավաքականում թեթև քաշային կարգի մարզիկներ չկան, և հերթը դեռ մեզ չի հասել:

Մեր ծանրորդների մեկնարկը կտրվի վաղը:

Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարում ներկայացնում է 9 մարզիկ և 1 մարզուհի

Ռաֆիկ Հարությունյան (81 կգ)
Անդրանիկ Կարապետյան (89 կգ)
Հակոբ Մկրտչյան (96 կգ)
Դավիթ Հովհաննիսյան (96 կգ)
Սամվել Գասպարյան (102 կգ)
Արսեն Մարտիրոսյան (102 կգ)
Սիմոն Մարտիրոսյան (109 կգ)
Վարազդատ Լալայան (+109 կգ)
Գոռ Մինասյան (+109 կգ)

Տաթև Հակոբյան (89 կգ)

  • Կիսվել: