չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը

Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը

Հունաստանի Հռոդոս կղզում ավարտին է մոտեցել 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Չեմպիոն է դարձել սերբ միջազգային վարպետ Թեոդորա Ինյացը, ով 11 հնարավորից վաստակել է 9.5 միավոր: Ռումինացի միջազգային վարպետ Իրինա Բուլմագան 8 միավորով դարձել է արծաթե մեդալակիր, իսկ էստոնացի միջազգային վարպետ Մաի Նարվան 8 միավորով եզրափակել է լավագույն եռյակը:

Հայ շախմատիստուհիների արդյունքները հետևյալն են՝

ՄՎ Լիլիթ Մկրտչյան՝ 7.5 միավոր,

ՄԳ Էլինա Դանիելյան՝ 7 միավոր,

ԿՄՎ Մարիամ Մկրտչյան՝ 6.5 միավոր,

ԿՖՎ Աննա Խաչատրյան՝ 6.5 միավոր,

ԿՄՎ Սուսաննա Գաբոյան՝ 6.5 միավոր,

ԿՄԳ Մարիա Գևորգյան՝ 5 միավոր,

Սոնա Կրկյաշարյան՝ 5 միավոր,

Անի Նահապետյան՝ 4 միավոր,

Գաբրիելա Հարությունյան՝ 4 միավոր։

Առաջնության շրջանակներում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը լրացրել է կանանց միջազգային վարպետի իր երկրորդ նորման:

Մանրամասները՝ այստեղ։

  • Կիսվել: