ուրբաթ, ապրիլ 11
11 / 4 / 2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնության 6-րդ խաղափուլի ավարտին

Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնության 6-րդ խաղափուլի ավարտին

Ավարտին մոտեցավ 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 6-րդ խաղափուլը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

6 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունեն 4.5 միավոր և կիսում են 6-11-րդ հորիզոնականները:

Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը ունեն 4 միավոր:

Վաղը հանգստյան օր է: Հաջորդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 7-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին: 

  • Կիսվել: