Հայ շախմատիստների գրանցած արդյունքները Հնդկաստանում ընթացող միջազգային մրցաշարում
Հնդկաստանում ընթացող «Delhi International Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 2 խաղափուլ։
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարին մասնակցող հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը 8 հնարավորից ունեն 6.5 միավոր և գտնվում են համապատասխանաբար 4-րդ և 6-րդ հորիզոնականներում:
Նախավերջին խաղափուլը կմեկնարկի վաղը: