չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների լիգայի հանդիպումները

Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների լիգայի հանդիպումները

Հայաստանը ներկայացնող մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների լիգայի հանդիպումները:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Օգոստոսի 18-21-ը եվրոպական մի շարք քաղաքներում կմեկնարկեն ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի առաջին փուլի հանդիպումները։

Ռուսաստանում կայանալիք հանդիպումները սպասարկող մրցավարների թվում են ՀՖՖ մրցավարներ Սոֆիկ Թորոսյանը և Լիանա Գրիգորյանը, իսկ Հայաստանը ներկայացնող Արաքսյա Սարիբեկյանը և Քրիստինե Գրիգորյանը կսպասարկեն Սլովենիայում տեղի ունեցող հանդիպումները։

  • Կիսվել: