ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ մրցավարները կսպասարկեն Էստոնիա Մ-21 – Խորվաթիա Մ-21 հանդիպումը

Հայ մրցավարները կսպասարկեն Էստոնիա Մ-21 – Խորվաթիա Մ-21 հանդիպումը

Հայաստանը ներկայացնող ֆուտբոլային մրցավարները  կսպասարկեն Էստոնիա Մ-21 – Խորվաթիա Մ-21 հանդիպումը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հունիսի 8-ին էստոնական Պարնո քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի A խմբի Էստոնիա Մ-21 – Խորվաթիա Մ-21 հանդիպումը։
 

Հանդիպումը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Աշոտ Ղալթախչյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանն ու Արթուր Գդլյանը։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Զավեն Հովհաննիսյանը։

  • Կիսվել: