երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայ մարզիկներն 9 մեդալ են նվաճել ԱՄՆ-ում անցկացված ցատկացանցի ակումբային մրցաշարում

Հայ մարզիկներն 9 մեդալ են նվաճել ԱՄՆ-ում անցկացված ցատկացանցի ակումբային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող պատանի մարզիկները 4 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում անցկացված «MEGA meet 2022» ցատկացանցի (բատուտ) ակումբային առաջնությունում։ Տեղեկությունը ներկայացրել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Նշվում է նաև, որ սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականը փետրվարի 22-27-ը կմասնակցի Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի մրցաշարին։ Դա լինելու է անհատական ստուգատես, որի մասնակիցները վիճարկելու են միայն առանձին վարժություններում խաղարկվելիք մրցանակները։ Իսկ փետրվարի 28-ից մարտի 6-ը մեր մարմնամարզիկները ներկայանալու են Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվելիք մրցաշարին։

  • Կիսվել: