երկուշաբթի, հուլիս 20
20 / 7 / 2026
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հուլիսի 20-26-ը կկայանա շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն 17 երկրի շուրջ 80 հրաձիգ։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

Հայաստանի հրաձգության հավաքականը մրցմանը կմասնակցի հետևյալ կազմով՝ Մարի Ղազարյան, Համլետ Կարենյան, Լիլիթ Մկրտչյան, Գոռ Խաչատրյան, Անահիտ Սարգսյան, Հովհաննես Մարգարյան, Աիդա Ազատյան, Գոռ Մարտիրոսյան, Արուսյակ Գրիգորյան, Հայկ Մինասյան, Լիլիթ Մկրտչյան, Մանվել Միրզոյան։

Թիմը մրցավայր կմեկնի Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի և մարզիչներ Էդգար Բաղդասարյանի ու Էդվարդ Ղարիբյանի գլխավորությամբ։

  • Կիսվել: