երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայ հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել «Սանդեռլենդի» Մ21 թիմում

Հայ հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել «Սանդեռլենդի» Մ21 թիմում

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը դուբլ է գրանցել անգլիական «Սանդեռլենդի» Մ21 թիմի կազմում:

17-ամյա ֆուտբոլիստը «Սանդեռլենդի» երիտասարդական թիմում առաջին գոլերը խփել է «Վուլվերհեմփթոնի» դեմ Պրեմիեր լիգայի գավաթի արտագնա խաղում, որն ավարտվել էր 2-2 հաշվով: Գերագուսյանը գոլերը խփել է առաջին և 81-րդ րոպեներին:

Ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Հայաստանի Մ19 հավաքականի կազմում Գերագուսյանը մասնակցել է երկու խաղի, խփել է մեկ գոլ:

  • Կիսվել: