շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հայ բռնցքամարտիկի դոպինգ-նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ

Հայ բռնցքամարտիկի դոպինգ-նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ

ՀՀ Հակադոպինգային գործակալությունը հայտնում է, որ բռնցքամարտիկ Լիլիթ Դալլաքյանի դոպինգ-նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ՝ Ֆուրոսեմիդ (S5 միզամուղ և քողարկող միջոցներ):

Դալլաքյանը ժամանակավորապես որակազրկվում է։ Եթե հետաքննության ընթացքում ապացուցվի, որ մարզիկը հակադոպինգային կանոնները չի խախտել,  որոշումը կփոխվի։

Քանի դեռ մարզուհու գործն ընթացքի մեջ է, ՀՀ Հակադոպինգային գործակալությունը որևէ մեկնաբանություն չի տալու, ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: