շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հարություն Հովհաննիսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Հարություն Հովհաննիսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Հռոմում ընթացող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճային ըմբիշները: Մրցումային առաջին օրը գոտեմարտեր են անցկացվում 5 քաշային կարգերում:

 

Հաջող է ելույթ ունենում Հայաստանը ներկայացնող 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը: Նա արդեն երկու հաղթանակ է տարել և դուրս է եկել կիսաեզրափակիչ: Հարությունը նախ ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթել է բրիտանացի ըմբիշին, ապա նույն առավելությամբ պարտության է մատնել ռումինացի ըմբիշին:

 

Կիսաեզրափակչում մեր ըմբիշը կմրցի վրացի Լուկա Գվինջիլիայի հետ:

  • Կիսվել: