Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին հաղթեց Անդորրային
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Անդորրայի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:
Հայաստանի թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Միավորը կիսեցին Սամվել Տեր-Սահակյանը և Գաբրիել Սարգսյանը:
Նշենք, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: