ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն դատապարտում է թուրքական ագրեսիան

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն դատապարտում է թուրքական ագրեսիան

Համահայկական խաղերի պաշտոնական կայքից տեղեկանում ենք.

«Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն խոր անհանգստությամբ հետևում է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով արցախյան ճակատում սկսված ռազմական լայնածավալ գործողություններին։

2019-ին մայրաքաղաք Ստեփանակերտում մեծ հանդիսավորությամբ մեկնարկած համահայկական խաղերը միտված էին ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունը և վերահաստատել աշխարհի հայերի վճռականությունը՝ Արցախը տեսնելու որպես հայկական միասնության և խաղաղասիրական դիվանագիտության ելակետ։

 

Այսօր սակայն Թուրքիան միջամտում է մեր տարածաշրջանի ներքին կայունությանը՝ ցեղասպանությունից 100 տարի անց անգամ փորձելով իրականացնել հայաթափման և թուրքական կայսրության ընդլայնման իր ծրագրերը։ Հայաստանը վճռական է և միասնական՝ դիմագրավելու թուրքական սպառնալիքին, սփյուռքն իր հերթին պետք է լինի միասնական և միջազգային բոլոր ամբիոններից համախմբված կերպով բարձրաձայնի թուրքական ագրեսիայի վտանգը։ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան պետք է դիվանագիտական լրջագույն հարված ստանա բոլոր կողմերից, նրա ձեռքերը պետք է կապված լինեն բոլոր ուղղություններով։ Միջազգային հանրության արձագանքն այլևս չպետք է ուշանա։

Ներկայացնելով աշխարհի տարբեր պետություններ՝ մեր խնդիրն է այսօր յուրաքանչյուրս մե՛ր հասարակություններին և իշխանություններին պարզաբանել իրավիճակը և պահանջել գործուն քայլեր՝ թուրքական ագրեսիան կասեցնելու համար։ Մենք լռելու իրավունք չունենք։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն իր բոլոր միջոցներով պատրաստ է սատարել մեր Հայրենիքին՝ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված այս պատերազմում։ Մեր բոլոր կապերը, հնարավորությունները խնդրում ենք օգտագործել՝ ի շահ համընդհանուր գործի»։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե

Իշխան Զաքարյան               Նախագահ

Ալբերտ Բոյաջյան                 Փոխնախագահ              ԱՄՆ

Ստեփան Դեր Բեդրոսյան   Փոխնախագահ             Լիբանան

 

Ավետիս Թոքաթլյան            Գործկոմի անդամ         Արգենտինա

Պողոս Քիշեան                     Գործկոմի անդամ         Կանադա

Հերմինե Դուզյան                 Գործկոմի անդամ          Ֆրանսիա

Սամ Նաճարեան                 Վերստուգիչ անդամ       Ֆրանսիա

Սեպուհ Պաղտոյեան           Գործկոմի անդամ           Ավստրիա

 

Վարդան Սրմաքեշ                Գործկոմի անդամ           Շվեյցարիա

Հարություն Թահմազյան     Գործկոմի անդամ          Կիպրոս

Վրեժ Շարոյան                      Գործկոմի անդամ          Սիրիա

Միսաք Նաճարեան             Գործկոմի անդամ          Լիբանան

Շահան Սեմերջյան               Գործկոմի անդամ          Լիբանան

Պերճ Հալաճեան                   Գործկոմի անդամ           Եգիպտոս

Հենրիկ Խալոյան                  Գործկոմի անդամ           Իրան

Վան Բայբուրդ                     Գործկոմի անդամ           Վրաստան

Ալֆրեդ Հավան                  Պատվավոր անդամ         Իրան

Սարգիս Դեր-Բեդրոսյան     Պատվավոր անդամ         Ավստրալիա

Հակոբ Կիռմիզյան             Պատվավոր անդամ          Ռումինիա

Վարտ Ալեքսանյան            Պատվավոր անդամ         Եգիպտոս

Մանոուգ Շեքերդեմյան  Պատվավոր անդամ          Անգլիա

  • Կիսվել: