կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ

Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Բորնմութի» հետ։

Կիրակի օրը՝ օգոստոսի 23-ին, ԱՊԼ-ի առաջին տուրի շրջանակում «քաղաքայինները» սեփական հարկի տակ՝ Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում, ուժերը կչափեն «Բորնմութի» հետ։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ջարեդ Ջիլեթը, իսկ խաղի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 17:00-ին։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում նորվեգացի ռմբարկուն բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ մասնակցել է 52 հանդիպման՝ դառնալով 38 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հալանդի գործող պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2034 թվականի ամառը։ Transfermarkt հեղինակավոր պորտալի գնահատականներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 220 միլիոն եվրո։

  • Կիսվել: