ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հաղթական օր հայ բռնցքամարտիկների համար

Հաղթական օր հայ բռնցքամարտիկների համար

Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 3-րդ մրցումային օրը ռինգ դուրս եկած մեր բոլոր 4 բռնցքամարտիկները հաղթանակ են տոնել, հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից:
 
՛՛Առավոտյան մրցահերթում իրենց մրցակցիներին հաղթել են 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ու 52 կգ քաշային Հարություն Խաչատրյանը:
 
Գրիգորյանը պարտության է մատնել լատվիացի Ռյատիս Բաժելիսին, իսկ Խաչատրյանը առավելության է հասել հունգարացի Կիս Սանդորի նկատմամբ: Երեկոյան մրցահերթում մեր անպարտելի մրցելույթների շարքը շարունակեցին 50 կգ քաշային Վեհմեր Մարիտիրոսյանը և 46 կգ քաշային Էրիկ Առստամյանը:
 
Ընդ որում Էրիկը նոկաուտի ենթարկեց թուրք բռնցքամարտիկին: Առաջին ռաունդում մեր մարզիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ, իսկ երկրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրեցին մենամարտը: Տեղեկացնենք, որ
 
Թբիլիսիում մեր բռնցքամարտիկների հետ է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
 

  • Կիսվել: