ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գյումրիում ամփոփել են մարզական տարին

Գյումրիում ամփոփել են մարզական տարին

Գյումրու մարզական ոլորտի ներկայացուցիչներն, ամփոփելով մարզական տարին, ընտրել են  2021թ թվականի լավագույն 10 մարզիկներին:

Մարզիկների ընտրությունը կատարվել է 3 տարիքային խմբերում՝ մեծահասակներ, երիտասարդներ և պատանիներ: Յուրաքանչյուր տարիքային խմբում ներկայացված է 10 մարզիկ:

Մեծահասակների տարիքային խմբում լավագույն մարզիկների տասնյակը գլխավորում է Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ըմբշամարտ), երիտասարդների տարիքային խմբի տասնյակը գլխավորում է ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը, պատանի մարզիկների տասնյակը գլխավորում է ծանրամարտիկ Ալեքսանդր Լազարյանը:

Այս տարի  գյումրեցի մարզիկները օլիմպիական խաղերում, տարբեր մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ու միջազգային մրցաշարերում քաղաքի տարբեր մարզադպրոցների սաները  նվաճել են 80 մեդալ: Հանրապետության լավագույն  10 մարզիկներից  5 գյումրեցիներ են:  

  • Կիսվել: