ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գրոսմայստեր Սամուել Սևյանը այսօր Կարուանայի և Սոյի հետ կվիճարկի ԱՄՆ չեմպիոնի կոչումը

Գրոսմայստեր Սամուել Սևյանը այսօր Կարուանայի և Սոյի հետ կվիճարկի ԱՄՆ չեմպիոնի կոչումը

Սենտ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի առաջնություններում կայացան վերջին` 11-րդ տուրի պարտիաները:

Կանանց մրցաշարում չեմպիոն դարձավ 18-ամյա Կարիսա Յիպը, որը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր: Մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրին Գուլրուխբեգիմ Տոխիրջոնովան և Իրինա Կրուշը: Հայազգի շախմատիստուհի Տաթև Աբրահամյանը 6 միավորով բաժանեց 4-6-րդ տեղերը: Նա պարգևատրվեց 9000 դոլարով:

Տղամարդկանց առաջնությունում վերջին տուրից հետո երեք շախմատիստներ` հայազգի Սամուել Սևյանը, Ֆաբիանո Կարուանան և Վեսլի Սոն վաստակեցին 6,5-ական միավոր և բաժանեցին 1-3-րդ տեղերը:

Մրցաշարի կանոնակարգով չեմպիոնին որոշելու համար կանցկացվի արագ շախմատի մինի մրցաշար նրանց միջև: Այսօր նախ կհանդիպեն Ֆաբիանո Կարուանան ու Վեսլի Սոն, ապա Սամուել Սևյանը կմրցի հաջորդաբար Կարուանայի և Սոյի հետ:

a1+chess amerika 2 (1).jpg (1.48 MB)

  • Կիսվել: