ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Grand Swiss-ում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցեց Գաբրիել Սարգսյանը

Grand Swiss-ում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցեց Գաբրիել Սարգսյանը

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Grand Swiss միջազգային մրցաշարում:

Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցեց Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, ով 11 հնարավորից հավաքեց 7 միավոր: 6,5-ական միավոր հավաքեցին Լևոն Արոնյանը, Մանուէլ Պետրոսյանը:
 
Կանանց մրցաշարում Աննա Սարգսյանը 28-րդն է, իսկ Էլինա Դանիելյանը` 37-րդը:
 
Տղամարդկանց մրցաշարի հաղթող դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուզջան, իսկ կանանց մրցաշարում լավագույն արդյունք գրանցեց Չինաստանից Լեյ Տինգջեն:

  • Կիսվել: