ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գործադիրը կանոնակարգեց մարզադպրոց ընդունվողների տարիքը, մարզագույքից միաժամանակ օգտվող մարզիկների առավելագույն թիվը

Գործադիրը կանոնակարգեց մարզադպրոց ընդունվողների տարիքը, մարզագույքից միաժամանակ օգտվող մարզիկների առավելագույն թիվը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 10-ի նիստում փոփոխություն կատարեց կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-Ն որոշման մեջ, որը վերաբերում է Հայաստանում գործող մարզադպրոցներին:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ներկայումս հանրապետության համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապատանեկան մարզադպրոցներում չեն պահպանվում որոշմամբ հաստատված չափորոշիչները, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ պարապողների առողջության, նրանց անվտանգության պահպանման վրա:

«Հայաստանում գործող 175 մանկապատանեկան մարզադպրոցներից միայն 33-ն են ՊՈԱԿ, մնացածը ՀՈԱԿ-ներ են: Եվ  միայն ՊՈԱԿ-ների վրա է տարածվում կառավարության կառավարության որոշումը, որով սահմանված են մարզադպրոցներում ուսումնամարզական խմբերի մեկ պարապմունքի տեւողությունը, մարզադպրոց ընդունվողների նվազագույն տարիքը, մարզական կառույցների չափերը, մարզագույքից միաժամանակյա օգտվող մարզիկների առավելագույն թիվը եւ այլն»,-ասաց նախարարը:

Նախագծի ընդունմամբ հանրապետության բոլոր մանկապատանեկան մարզադպրոցները՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունները (ՊՈԱԿ) և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները (ՀՈԱԿ) կառաջնորդվեն ՀՀ կառավարության կողմից սահմանված ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների միեւնույն նվազագույն չափորոշիչներով:

Չափորոշիչների ներդրման վերջնաժամկետ է սահմանված 2024-ի սեպտեմբերի 1-ը:

Նախագծի ընդունմամբ հանրապետության բոլոր մարզադպրոցները՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունները և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները պարտադիր կառաջնորդվեն սահմանված չափորոշիչներով՝ արդյունքում կպահպանվի պարապողների առողջությունը, մարզումների ընթացքում անվտանգությունը, մարզակառույցների շենքերի մաքրման, ախտահանման աշխատանքների նկատմամբ ամենօրյա հսկողությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ բոլոր մարզադպրոցները, անկախ, թե ում ենթակայության տակ են, պետք է գործեն պետական ստանդարտի համաձայն: Նա հավելեց, որ փոփոխությունները նպատակ են հետապնդում խրախուսել, որ ավելի մեծ թվով դպրոցականներ զբաղվեն մարզաձևերով:

  • Կիսվել: