ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գևորգ Թադևոսյանը դուրս է եկել Մ 23 ԵԱ կիսաեզրափակիչ

Գևորգ Թադևոսյանը դուրս է եկել Մ 23 ԵԱ կիսաեզրափակիչ

Այսօր Պլովդիվում մեկնարկել է ըմբշամարտի Մ23 ԵԱ-ն: Առաջինը պայքարի մեջ են ներգրավվել հունահռոմեական ոճի ըմբիշները:

Այսօր առավել հաջող է հանդես եկել 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը: Նա երկու հաղթանակ է տարել և դուրս է եկել կիսաեզրափակիչ: 1/4-ում նա 3 րոպեում 8:0 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Սաբա Ջավախիշվիլիին: Մինչ այդ Գևորգ Թադևոսյանը 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցիչ Բեկա Մելելաշվիլիի նկատմամբ:

77 կգ Աշոտ Կիրակոսյանը մեկնարկել է հաղթանակով: 5:1 հաշվով նա առավելության է հասել էստոնացի մրցակցի նկատմամբ, սակայն 1/4-ում պարտվել է թուրք ըմբիշին: 63 կգ քաշային Վլադիմիր Հարոյանը նախ 8:0 հաշվով հաղթել է իսպանացի մրցակցին, ապա 1/4-ում 0:5 հաշվով պարտվել է վրացի ըմբիշին: 55 կգ քաշային Ազատ Սեդրակյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում:

 

  • Կիսվել: