չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գևորգ Ալեքսանյանը հրաժարվում է միջազգային կարգի որակավորումից

Գևորգ Ալեքսանյանը հրաժարվում է միջազգային կարգի որակավորումից

Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գևորգ Ալեքսանյանը կհրաժարվի միջազգային կարգի մրցավարության գրքույկից:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ալեքսանյանը: «Այսքան տարի մրցավարությունից հետո որոշում եմ կայացրել, մրցավարական գրքույկը ետ վերադարձնել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային: Հրաժարվում եմ միջազգային կարգի մրցավարի կոչումից և այդ կարգի մրցավարական ղեկավարության հետ ճանապարհը շարունակելուց: Այս որոշումն իմն է, և ես դեռ չեմ քննարկել այն ֆեդերացիայի, ՀԱՕԿ-ի և նախարարության հետ»,- ասաց Ալեքսանյանը: Վերջինս նման կերպ իր բողոքի ձայնն է բարձրացնում Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամների նկատմամբ անարդար մրցավարության դեմ:

Գևորգ Ալեքսանյանը միջազգային կարգի մրցավարի կոչումը ստացել է 1999 թվականին: Օլիմպիական խաղերից բացի Ալեքսանյանը դատել է մրցամարտեր աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

  • Կիսվել: