ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գելոյանը, Բուչնևը և Ավանեսյանը միացան ազգային հավաքականին

Գելոյանը, Բուչնևը և Ավանեսյանը միացան ազգային հավաքականին

Հարձակվող Իշխան Գելոյանը, դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը և կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը միացան ազգային հավաքականին:

Այսօր մեր թիմն անցկացրեց ևս մեկ մարզում Գյորչե Պետրովի անվան մարզադաշտում: Մարզումը հիմնականում նվիրված էր տակտիկական նրբություններին՝ պաշտպանությունից անցում հարձակման և հակառակը, զոնային և անհատական պաշտպանություն և այլն: Մարզման ընթացքում նաև փորձարկվեցին ստանդարտ դիրքերի իրացման մի շարք տարբերակներ:

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նախախաղային մարզումը Տոդոր Պրոեսկիի անվան մարզադաշտում:

  • Կիսվել: