ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գեղասահքի ԵԱ. Այսօր պայքարը կսկսեն Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, Սլավիկ Հայրապետյանն էլ հանդես կգա ազատ ծրագրում

Գեղասահքի ԵԱ. Այսօր պայքարը կսկսեն Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, Սլավիկ Հայրապետյանն էլ հանդես կգա ազատ ծրագրում

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հունվարի 12-ից մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր՝ հունվարի 14-ին, պայքարի են դուրս գալիս Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, որոնք արդեն նվաճել են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր, փոխանցում է armsport-ը։
 
ԵԱ-ին պարային 29 զույգ է մասնակցում:
 
Այսօր ազատ ծրագրում ելույթ կունենա նաև մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը: Վերջինս կարճ ծրագրում վաստակել էր 67, 75 միավոր և 34 մասնակիցների պայքարում գրավելով 19 –րդ տեղը, ազատ ծրագրին մասնակցելու իրավունք ստացել:

  • Կիսվել: