ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գաբրիել Սարգսյանը հաղթեց և մոտեցավ Եվրոպայի առաջնության առաջատարներին

Գաբրիել Սարգսյանը հաղթեց և մոտեցավ Եվրոպայի առաջնության առաջատարներին

Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության 7-րդ տուրում Հայաստանի 5 պատվիրակներից հաղթանակ տարավ միայն Գաբրիել Սարգսյանը:

Մեր փորձառու գրոսմայստերը սպիտակներով պարտության մատնեց ռուսաստանցի Միխայիլ Անտիպովին: Նա վաստակեց 5 միավոր և բարձրացավ 15-րդ հորիզոնական: Գաբրիել Սարգսյանն այժմ ընդամենը մեկ միավորով է ետ մնում մրցաշարի երկու առաջատարներից` Անտոն Դեմչենկոյից և Ռաուֆ Մամեդովից:

Մեր մյուս շախմատիստներն այս տուրում ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ: Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 5,5 միավոր և շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը: Ռոբերտ Հովհանիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը 4,5-ական միավոր ունեն և կիսում են 19-49-րդ տեղերը: Հայկ Մարտիրոսյանը 4-ով առայժմ գտնվում է 56-րդ հորիզոնականում:

Այսօր կկայանան 8-րդ տուրի պարտիաները: Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով կհանդիպի Թուրքիայի ներկայացուցիչ Մուսթաֆա Յիլմազին: Գաբրիել Սարգսյանը սևերով կհանդիպի ռուսաստանցի գրոսմայստեր Եվգենի Ռոմանովի հետ:

 

  • Կիսվել: