ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի հետ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի հետ

Նախապատրաստվելով ֆուտզալի աշխարհի առաջնության նախնական փուլին՝ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի ազգային ընտրանու հետ։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 25-29-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Լուան Բարբոսա - «Ֆունդաո» (Պորտուգալիա)

Ալբերտ Աղաջանով - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)

Արթուր Մկրտչյան - «Երևան» 

Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան) 

Ռոդրիգինյո - Նորիլսկի «Նիկել» (Ռուսաստան)

Ժուլիո Զանոտտո - Նորիլսկի «Նիկել» (Ռուսաստան)

Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)

Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)

Դավիթ Ասլանյան - «Գոմել» (Բելառուս)

Սարգիս Մարգարյան - «Գոմել» (Բելառուս)

Վիտինյո - «Ֆորտունա Վիներ Նոյշտադտ» (Ավստրիա)

Լուկաս Ռոզենսկի - «Ալ-Թադամոն» (Քուվեյթ)

Սարո Գալստյան - «Երևան»

Գարեգին Մաշումյան - «Երևան»

Համլետ Մանուկյան - «Երևան»

Գեղամ Թումբարյան - «Երևան»

Միհրան Դերմենջյան - «Երևան»

Արամ Սարգսյան - «Երևան»

Ռաֆիկ Մելիքյան - «Երևան»

Արմեն Դավիդյան - «Ալաշկերտ»

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 29-ին կմեկնի Իսրայել, որտեղ փետրվարի 1-ին և 2-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի ազգային հավաքականի հետ։

  • Կիսվել: