ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը չի կարողանում մտնել Գյումրի. «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը 1 ժամով հետաձգվում է

Ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը չի կարողանում մտնել Գյումրի. «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը 1 ժամով հետաձգվում է

Հաշվի առնելով այն, որ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը, որը թիմը տեղափոխում էր Գյումրի՝ VBET Հայաստանի պրեմիեր լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակի» հետ հանդիպմանը, ճանապարհի արգելափակման պատճառով չի կարողանում մտնել Գյումրի, «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպման մեկնարկը հետաձգվում է 1 ժամով, հայտնում են ՀՖՖ-ից: 
 
Ֆեդերացիան լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի՝ կապված իրավիճակի հետ:
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գերեվարված գյումրեցիների հարազատները Շիրակի մարզում միջպետական նշանակության և համայնքային ճանապարհներ են փակել

  • Կիսվել: