ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն ազատվեց պարտադիր զինծառայությունից

Ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն ազատվեց պարտադիր զինծառայությունից

 

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվեց 21-ամյա Էդուարդ Մկրտիչի Սպերցյանը։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում։ 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Էդուարդ Սպերցյանին  շնորհվել է   Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիություն   և  այս պահին նա  հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմում,  մասնակցում է   ուսումնամարզական հավաքներին,  նախապատրաստվում  մասնակցելու 2022  թվականի  աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին: 

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Էդուարդ Սպերցյանին:

  • Կիսվել: