կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հֆֆ Տեխնիկական Կենտրոն Ֆուտբոլի/ակադեմիան հայտարարում է 2016 թվականին ծնված երեխաների ընդունելություն

Հֆֆ Տեխնիկական Կենտրոն Ֆուտբոլի/ակադեմիան հայտարարում է 2016 թվականին ծնված երեխաների ընդունելություն

Հֆֆ Տեխնիկական Կենտրոն Ֆուտբոլի/ակադեմիան հայտարարում է 2016 թվականին ծնված երեխաների ընդունելություն։

"Փաստաթղթերը ներկայացնելու համար մոտենալ ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն Ֆուտբոլի/ակադեմիա կամ տվյալներն ուղարկել մեր էլ.հասցեին ՝ [email protected] 📩

Ընդունելությանը վերաբերող փաստաթղթերը կարող եք մոտեցնել փետրվարի 1-ից։ Փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետն է ՝ փետրվարի 11 -ը ։

 Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար զանգահարել 060 - 488- 887 հեռախոսահամարին Իրավաբանության և կադրերի բաժին: Ստորև ներկայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերը

  •  Բժշկական տեղեկանք ` երեխայի առողջական վիճակի մասին:
  •  Երեխայի ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճեն:
  •  Օրինական ներկայացուցչի անձնագրի պատճեն:
  •  Երեխայի լուսանկար ` 3×4 չափով - 3 հատ ։

Ուշադրություն՝ Վերոնշյալ փաստաթղթերը ներկայացվում են բացառապես երեխայի օրինական ներկայացուցչի կողմից :

Փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում ընդունելության գործընթացը համարվում է անվավեր:

 Փաստաթղթերը ներկայացնելու համար մոտենալ հետևյալ ժամերին ` Երկուշաբթիից ` ուրբաթ - 09:00- 17:00

Ընդմիջում ` 13:00 - 14:00",- նշվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ։

  • Կիսվել: