Ֆրանսիայում մեքենան մխրճվել է ՊՍԺ–ի հաղթանակը տոնող երկրպագուների ամբոխի մեջ
Ֆրանսիայում մեքենան մխրճվել է ՊՍԺ–ի հաղթանակը տոնող երկրպագուների ամբոխի մեջ: Այս մասին տեղեկացնում է Le Parisien–ը:
Նշվում է, որ տուժել է չորս քաղաքացի՝ երկու կին ու երկու տղամարդ՝ 17–ից 46 տարեկան:
Հաղորդվում է նաև, որ վարորդը դիտավորյալ չէ արել, մեծ արագությամբ է ընթացել եւ չի կարողացել արգելակել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 31-ին ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթեց «Ինտեր»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր: