ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆորսմաժորային իրավիճակով պայմանավորված՝ «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է. ՀՖՖ

Ֆորսմաժորային իրավիճակով պայմանավորված՝ «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է. ՀՖՖ

Հաշվի առնելով ստեղծված ֆորսմաժորային իրավիճակը (Երևան-Գյումրի ավտոճանապարհը փակվել է բողոքի ակցիայի մասնակիցների կողմից), ինչպես նաև հիմք ընդունելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կանոնակարգի 16.01 կետը՝ VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է: Այդ մասին հայտնում են ՀՖՖ-ից: 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը, որը թիմը տեղափոխում էր Գյումրի՝ VBET Հայաստանի պրեմիեր լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակի» հետ հանդիպմանը, ճանապարհի արգելափակման պատճառով չէր կարողանում մտնել Գյումրի, «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպման մեկնարկը հետաձգվել էր 1 ժամով:

Հիշեցնենք՝ գերեվարված գյումրեցիների հարազատներն այսօր Շիրակի մարզում միջպետական նշանակության և համայնքային ճանապարհներ են փակել։

  • Կիսվել: