կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին՝ 10-րդ անգամ ՀՀ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ

ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին՝ 10-րդ անգամ ՀՀ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ

ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին՝ Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» ճանաչվելու առթիվ:

ՖԻՖԱ-ի թվիթերյան էջում գրված է. ՛՛Միայն կոմիքսներում կարող ես հանդիպել նման բան` ճանաչվել երկրի լավագույն ֆուտբոլիստ 10-րդ անգամ, և երբ դու դեռ 31 տարեկան ես: Շնորհավորում ենք իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին` Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ՛՛:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել էր «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները: 133 միավորով Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: Նա այս կոչմանն արժանանում է 10-րդ անգամ:

 

  • Կիսվել: