շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՖԻԴԵ-ն հրապարակել է նոր դասակարգման աղյուսակը

ՖԻԴԵ-ն հրապարակել է նոր դասակարգման աղյուսակը

 Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն,  հրապարակել է հոկտեմբերի ամսվա դասակարգման աղյուսակը:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 33-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 64-րդը, Շանթ Սարգսյանը` 86-րդը:

Կանանց դասակարգման աղյուսակում առաջին անգամ ընդգրկվել է Հայաստանի հավաքականի անդամ, երկրի չեմպիոն և Մ18 տարեկանների աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը: Նա 78-րդն է: Էլինա Դանիելյանը վարկանիշային աղյուսակում գրավել է 35-րդ, Աննա Սարգսյանը` 68-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 72-րդ հորիզոնականները:

Տղամարդկանց դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

  • Կիսվել: