ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՖԻԴԵ-ն հետաքննություն կանցկացնի Կառլսենի դեմ մրցախաղում Նիմանի հնարավոր խարդախության գործով

ՖԻԴԵ-ն հետաքննություն կանցկացնի Կառլսենի դեմ մրցախաղում Նիմանի հնարավոր խարդախության գործով

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հայտարարություն է տարածել Մագնուս Կառլսենի դեմ մրցախաղում 19-ամյա ամերիկացի շախմատիստ Հանս Նիմանի հնարավոր խարդախության գործով հետաքննություն սկսելու վերաբերյալ։

ՖԻԴԵ-ի արդար խաղի հանձնաժողովը (FPL) որոշել է ստեղծել Հետաքննող հանձնաժողով, որը հնարավորություն կունենա նաև խորհրդատվություն ստանալու արտաքին փորձագետներից։ Հետաքննությունը կունենա երկու հիմնական նպատակ՝ ստուգել Նիմանի կողմից ենթադրյալ խաբեության մասին աշխարհի չեմպիոնի պնդումները և առցանց խաղերի խարդախության մասին Նիմանի պնդումները, գրված է ՖԻԴԵ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Կառլսենն ու Նիմանը հանդիպել էին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված Sinquefield Cup ամենամյա մրցաշարի երրորդ տուրում, որտեղ աշխարհի չեմպիոնը պարտվել էր ու հրաժարվել մրցաշարին հետագա մասնակցությունից: Կառլսենը ամերիկացուն կասկածում էր համակարգչային հուշումներից օգտվելու մեջ: Իսկ վերջերս կայացած Julius Baer Generation Cup առցանց մրցաշարի 6-րդ տուրում Կառլսենը կրկին հանդիպել էր Նիմանի հետ ու բոյկոտել պարտիան:

  • Կիսվել: