հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եվրոպայում այսօր կվերսկսի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրարշավը

Եվրոպայում այսօր կվերսկսի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրարշավը

Այսօր կվերսկսի ֆուտբոլի աշխարհի 2022թ առաջնության ընտրական փուլը: Եվրոպական գոտում միանգամից կկայանան 13 հանդիպում:

Հատկապես սկզբունքային նշանակություն ունի Ռուսաստան – Խորվաթիա հանդիպումը: Թիմերն այժմ 6-ական միավորով գլխավորում են ընտրական H խումբը: Նրանց անմիջապես հաջորդող Սլովակիան կխաղա Սլովենիայում:

A խմբի առաջատար Պորտուգալիան իր հարկի տակ կընդունի Իռլանդիային, որը երկու խաղից հետո միավոր չի վաստակել:

D խումբը 7 միավորով միանձյա գլխավորող Ֆրանսիան իր հարկի տակ կհյուրընկալի Բոսնիա և Հերցեգովինային, որը երկու խաղում վաստակել է 1 միավոր: Մեկնարկում երեք ոչ-ոքի խաղացած Ուկրաինան Նուր-Սուլթանում կմրցի Ղազախստանի հետ:

Ընտրական F խմբի ֆավորիտ Դանիան, որը երեք հաղթանակ է տարել երեք խաղում, այսօր իր հարկի տակ քննության կենթարկի Շոտլանդիային, որը 5 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը:

Յոթ միավորով G խումբը գլխավորող Թուրքիան սեփական դաշտում կհյուրընկալի իրեն անմիջապես հետապնդող երեք հավաքականներից մեկին` Չեռնոգորիային: Իսկ ահա 6-ական միավոր ունեցող Նիդեռլանդներն ու Նորվեգիան կհանդիպեն իրար հետ:

Աշխարհի 2022թ առաջնություն, Եվրոպական գոտի

4-րդ տուր

1 սեպտեմբերի

A խումբ

Լյուքսեմբուրգ – Ադրբեջան

Պորտուգալիա – Իռլանդիա

D խումբ

Ղազախստան – Ուկրաինա

Ֆրանսիա – Բոսնիա և Հերցեգովինա

F խումբ

Դանիա – Շոտլանդիա

Ֆարերներ – Իսրայել

Մոլդովա - Ավստրիա

G խումբ

Լատվիա – Ջիբրալթար

Ներվեգիա – Նիդեռլանդներ

Թուրքիա - Չեռնոգորիա

H խումբ

Մալթա – Կիպրոս

Ռուսաստան – Խորվաթիա

Սլովենիա – Սլովակիա

 

Ուկրաինա – Ղազախստան խաղից բացի, բոլոր հանդիպումները կմեկնարկեն ժամը 22:45-ին:

  • Կիսվել: