շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Եվրոպայի լիգա․ հայտնի են անցումային փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները

Եվրոպայի լիգա․ հայտնի են անցումային փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները

Այսօր` հունվարի 31-ին Շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։

Լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս են եկել մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը լրացուցիչ փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս 8 ուղեգրերի համար։

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.

«Տվենտե»-«Բուդյո-Գլիմտ»

«Ֆեներբախչե»-«Անդերլեխտ»

«Ռոյալ Յունիոն»-«Այաքս»

ՊԱՕԿ-ՖԿՍԲ

«ԱԶ Ալկմար»-«Գալաթասարայ»

«Միդտյուլանդ»-«Ռեալ Սոսյեդադ»

«Ֆերենցվարոշ»-«Վիկտորիա Պլզեն»

«Պորտու»-«Ռոմա»

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 13-ին, պատասխան խաղերը՝ փետրվարի 20-ին։

  • Կիսվել: