ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող զույգը հաղթահարել է որակավորման փուլը

Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող զույգը հաղթահարել է որակավորման փուլը

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող զույգը ռիթմիկ պարից հետո վաստակել է 65,58 միավոր և զբաղեցնելով 14-րդ տեղը՝ իրավունք ստացել մասնակցելու ազատ ծրագրին:

27 պարային զույգից եզրափակիչ փուլ անցել է 20-ը: Ազատ ծրագիրը կկայանա հունվարի 15-ին:

Տղամարդկանց մենասահքի ազատ ծրագրում էլ  հանդես է եկել Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Սլավիկ Հայրապետյանը:

Ազատ ծրագրի համար Սլավիկը վաստակել է 100,09 միավոր: Հայ գեղասահորդի միավորների ընդհանուր թիվը 167,84 է: Նա եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

  • Կիսվել: