երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ֆուտզալի ընտրանին 4:3 հաշվով հաղթեց Դանիայի ընտրանուն

Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ֆուտզալի ընտրանին 4:3 հաշվով հաղթեց Դանիայի ընտրանուն

Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում Երևանում հյուրընկալեց Դանիայի ընտրանուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում կայացած խաղում մեկնարկային րոպեներին Դանիան կարողացավ երկու գնդակ ուղարկել Հայաստանի ընտրանու դարպասը: Սակայն մինչ մեծ ընդմիջումը, Հայաստանի հավաքականը Մելիքյանի և Պետրոսովի գոլերի շնորհիվ վերականգնեց հաշվի հավասարությունը: Ընդմիջումից անմիջապես հետո Հայաստանի ընտրանին երկու գնդակ ուղարկեց Դանիայի դարպասը: Գոլերը խփեցին Դենիս Նևեդրովը և Միհրան Դերմենջյանը: Դանիայի ընտրանուն հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը:

Հայաստան-Դանիա` 4:3:

 

  • Կիսվել: