շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլի «Ալաշկերտ»-«Կայրաթ» խաղն ավարտվեց ոչ-ոքի

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլի «Ալաշկերտ»-«Կայրաթ» խաղն ավարտվեց ոչ-ոքի

Եվրոպա լիգայի երրորդ որակավորման փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվել էր «Կայրաթին»։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:

 36-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց էր նշանակել ղազախական թիմի դարպասին։ Ալեքսանդր Գլիշիչը, սակայն, չկարողացավ արդյունավետ իրացնել այն: Նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, ապա երկրորդ փորձից Գլիշիչը գրավեց  դարպասը, սակայն մրցավարներն արձանագրեցին խաղից դուրս վիճակ։ Երկրորդ խաղակեսում ևս գոլեր չգրանցվեցին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթից՝ Երևանում:
 
Հիշեցնենք, որ «Կայրաթի» կազմում է խաղում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը, որը մեկնարկային կազմում էր և խաղաց մինչև վերջ։

  • Կիսվել: