Եթե չլիներ ֆուտբոլը․ Մբապեն պատասխանել է ակումբային հեռուստաալիքի հարցերին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ակումբային հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է բլից հարցերի, գրում է armsport.am-ը:
– Եթե չլիներ ֆուտբոլը։
– Միգուցե փորձեի դառնալ բասկետբոլիստ (ծիծաղում է): Ինձ այդ մարզաձևը շատ է դուր գալիս, սիրում եմ NBA-ն։ Բացի այդ, Մադրիդում մենք թիմ ունենք։
– Սիրելի NBA թի՞մը։
– Կախված է իրավիճակից։ Ընդհանուր առմամբ, ես պարզապես բասկետբոլի երկրպագու եմ։
– Ֆիլմ կամ սերիալ, որն ամենաշատն է տպավորվել։
– «Վիկինգները»։ Այդ սերիալը շատ եմ հավանել, այն երեք-չորս անգամ եմ դիտել։
– Ուտեստ, որը փոքր տարիքում չէիր ուզում ուտել։
– Շատ բաներ։ Ուղղակի ուզում էի ֆրի կամ պաստա ուտել։ Փոքր ժամանակ ընդհանրապես չէի ուզում ճիշտ սնվել (ծիծաղում է)։ Հիմա ամեն ինչ փոխվել է։
– Նպատակը «Ատլետիկոյի» դեմ խաղում։
– Միշտ նույնը՝ հաղթանակ։ Առավել ևս նման կարևոր խաղում, քանի որ «Ատլետիկոն» մեզ շատ մոտ է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում։ Մենք պետք է հաղթենք։