ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա. Վարազդատ Լալայան

Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա. Վարազդատ Լալայան

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Եվրոպայի առաջնության չեմպիոններին, մեդալակիրներին, մարզչական շտաբին ու բուժանձնակազմին, գրում է armsport.am-ը:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շնորհակալություն են հայտնել շնորհավորանքների համար: Գերծանր քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակված Վարազդատ Լալայանը խոստովանել է՝ չեմպիոնությունը սպասված էր:

«Շատ ուրախ եմ, որ կարողացա պահպանել չեմպիոնությունս: Եվրոպայում մրցակցությունը փոքր-ինչ թույլ է: Այս տարվա կարևոր նպատակներից մեկն աշխարհի առաջնությունն է: Պետք է բոլոր ուժերս ներդնեմ՝ այնտեղ ևս հաջողության հասնելու համար: Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա»,- ասել է Լալայանը:

 

  • Կիսվել: