Ես աշխարհի ամենահայտնի մարդն եմ, ես կատարյալ եմ․ Ռոնալդու
Պորտուգալիայի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրեն հռչակել է աշխարհի ամենահայտնի մարդը։ 40-ամյա ֆուտբոլիստը նաև ասել է, որ կցանկանար հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Անցյալ ամառ Ռոնալդուն Թրամփին ուղարկել էր իր ստորագրությամբ մարզաշապիկ։
«Դոնալդ Թրամփը կարող է օգնել փոխել աշխարհը։ Ես կցանկանայի հանդիպել նրա հետ։ Ես կասեի Թրամփին, որ մենք ինչ-որ ընդհանուր բան ունենք, բայց չեմ կարող դրա մասին խոսել հարցազրույցի ժամանակ։
Ես ավելի հայտնի եմ, քան Դոնալդ Թրամփը. ես աշխարհի ամենահայտնի մարդն եմ։ Նշեք մեկ մարդու, որն ինձանից ավելի հայտնի է», - ասել է Ռոնալդուն՝ YouTube-ում լրագրող Փիրս Մորգանի հետ հարցազրույցում։
Ռոնալդուն նաև իր կարծիքն է հայտնել Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմի վերաբերյալ։
«Բեքհեմը գեղեցիկ դեմք ունի, իսկ մնացած ամեն ինչը պարզապես լավ է։ Բայց ես ուղղակի լավը չեմ։ Ես կատարյալ եմ, կատարյալ։ Պատկերացրեք ինձ կարմիր տաբատով՝ լողափին։ Կարծում եք՝ ոչ ոք չէր ցանկանա՞ ինձ հետ ծանոթանալ։ Եթե Բեքհեմի հետ զբոսնեինք Կոպակաբանայում, ո՞վ ավելի շատ ուշադրություն կգրավեր։ Աղաչում եմ ... Ես՝ 100 տոկոսով։ Եվ Դեյվիդը դա գիտի», - ասել է Ռոնալդուն։


