չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երկու երկրներ ևս միացել են Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական ​​բոյկոտին

Երկու երկրներ ևս միացել են Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական ​​բոյկոտին

Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական ​​բոյկոտին միացել է ևս երկու երկիր։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Դանիան դիվանագետներ չի ուղարկի խաղերին. Արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդը մտահոգություն է հայտնել Չինաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Դիվանագիտական ​​բոյկոտ է հայտարարել նաև Նիդերլանդները։

 

ԱՄՆ-ն առաջինն էր, որ հայտարարեց Պեկինի խաղերի դիվանագիտական ​​բոյկոտի մասին։ Այնուհետև բոյկոտին միացան Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ճապոնիան։

Պեկինի Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-ից 20-ը։

  • Կիսվել: