ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էրիկ Սաղաթելյանը՝ Սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

Էրիկ Սաղաթելյանը՝ Սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվում է երեք տարիքային խմբերում՝ պատանիներ, երիտասարդներ, մեծեր, գրում է armsport.am-ը:

Այս անգամ մրցավայր էին ժամանել մարզիկներ Հին աշխարհամասի 24 երկրից: Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի որոշմամբ Ռուսաստանի և Բելոռուսի մարզիկները հանդես են գալիս ոչ թե իրենց երկրների, այլ՝ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո՝ FIAS-1 և FIAS-2 պայմանական անուններով:

Մրցումների առաջին օրը մրցագորգերում պայքարեցին պատանիները:

Հայաստանի հավաքականի 4 մարզիկ արժանացան մեդալների:

Աղջնակների 47 կգ քաշային կարգում Աննա Այվազյանին բաժին հասավ բրոնզե մեդալ, տղաների 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը և 98 կգ քաշային Աղվան Պետրոսյանը գրավեցին երկրորդ տեղը, իսկ գերծանր քաշային Էրիկ Սաղաթելյանը հաղթեց բոլոր գոտեմարտերում և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Վաղը կմրցեն երիտասարդները:

  • Կիսվել: