հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշար

Երևանում կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշար

Նոյեմբերի 22-28-ը Երևանի «Գազպրոմ» ուսումնական կենտրոնի մարզադահլիճում տեղի կունենա Եվրոպայի Մ-18 վոյելբոլիստների առաջնության ընտրական փուլի արևելաեվրոպական գոտու մրցաշարը:

Շրջանաձև մրցակարգով  միմյանց հետ կմրցեն Հայաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Ռուսաստանի այդ տարիքային հավաքականները:

Հաղթողը միանգամից կմտնի եզրափակիչ փուլ, իսկ ահա 2-6-րդ տեղերը գրաված թիմերը պայքարը կշարունակեն որակավորման 2-րդ փուլում:

Հայաստանի պատանեկան հավաքականը առաջին տուրում կմրցի Բելառուսի հետ: Ահա մնացած խաղերի ցանկը.

23 նոյեմբերի` Հայաստան – Լատվիա

24 նոյեմբերի` Հայաստան – Ուկրաինա

25 նոյեմբերի` Հայաստան – Ռուսաստան

27 նոյեմբերի` Հայաստան – Լեհաստան

28 նոյեմբերի` Հայաստան – Էստոնիա

Խաղերը կսկսեն ժամը 14:00-ին, 16:30-ին և 19:00-ին:

Նշենք, որ վոլեյբոլի Եվրոպայի Մ-18 առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա 2022թ. հուլիսի 9-17-ը, Թբիլիսիում: Դրան կմասնակցեն 12 թիմ` տանտերերի հավաքականը և որակավորման փուլի արգելքները հաղթահարած 11 երկրների ընտրանիները:

  • Կիսվել: