հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանի «Փյունիկը» հավաք կանցկացնի ԱՄԷ-ի Շարժա քաղաքում

Երևանի «Փյունիկը» հավաք կանցկացնի ԱՄԷ-ի Շարժա քաղաքում

Պատրաստվելով 2020-21 մրցաշրջանի երկրորդ հատվածին, Երևանի «Փյունիկն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում։ Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:

Հավաքը կմեկնարկի հունվարի 31-ին և կավարտվի փետրվարի 14-ին։ Թիմը կհանգրվանի Novotel Sharjah Expo Centre հյուրանոցային համալիրում։ Մարզումները կանցկացվեն «Շարժա» մարզամշակութային կենտրոնում։

Gold’s Gym Training Camp-ի շրջանակում «Փյունիկը» կանցկացնի ընկերական խաղեր։ Մրցակից թիմերի անունները դեռ հայտնի չեն։

Նշենք, որ 2020-21 մրցաշրջանի երկրորդ հատվածը «Փյունիկը» կմեկնարկի փետրվարի 28-ին՝ «Շիրակի» դեմ խաղով։

  • Կիսվել: