ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԵՕԿ-ի նիստը հետաձգվել է

ԵՕԿ-ի նիստը հետաձգվել է

Եվրոպայի երկրների ազգային  օլիմպիական կոմիտեների ասոցիացան հաշվի առնելով աշխարհում կորոնավիրուսի տարածման վիճակը, որոշել է հետաձգել կազմակերպության   ամենամյա  41-րդ  նստաշրջանը: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։

Միջոցառումը պետք անցկացվեր մայիսի 15-16-ը,  Սլովակիայի Շամորին քաղաքում։ Հրավիրված էին  հին աշխարհամասի  50  ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակներ: Օրակարգի հիմնական հարցը  Տոկիոյի  օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին էր նվիրված լինելու։

Եվրոպական շատ երկրներ հայտնվել են ծանր իրավիճակում և կայունացում  առայժմ չի նկատվում։ ԵՕԿ նախագահ Յանեզ Կոչիյանչիչը   և գլխավոր քարտուղար Ռաֆֆաելլե Պանյոցցին ասել են, որ  իրենց առաջնակարգ խնդիրը մարզիկների, պաշտոնյաների և աշխատակիցների առողջության մասին հոգալն է։  Որոշվել է  անել ամեն հնարավորը առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները  կյանքի կոչելու համար։

  • Կիսվել: